«Երևանի քաղաքապետ, մի օր արի նշյալ հատված. պատրաստ եմ «էքսկուրսիա» կազմակերպել»
БлогосфераԶոհրապ Եգանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Անկանոն շինարարությունը, փոշին, աղմուկը, ճանապարհների վատ որակը, քաղաքային տրանսպորտի ողբալի վիճակը Երևանը կամաց-կամաց դարձնում են անհարմար քաղաք: Ոչ մետրոյի նոր կայարան բացվեց, ոչ դպրոց հաճախելու կարգ սահմանվեց, քաղաքի մի ծայրից երեխաներին բերում են կենտրոն դպրոց, բերում են «էլիտար» դպրոցներ ու ստեղծում են գերծանրաբեռնվածություն այն թաղամասերում, որտեղ փողոցները նախատեսված չեն նման քանակի մեքենաների համար: Մի խոսքով` քաոս, որը չեն ստողծել ոչ թուրքերը, ոչ էլ ադրբեջանցիները: Հետաքրքրվողները կարող են առավոտները գալ օրինակ Ծարավ Աղբյուրի փողոց ու նայել, թե Գազպրոմի դպրոցի աշակերտների ծնողներն ինչ խցանումներ են առաջացնում նորակառույց այդ թաղամասում, ձմռանն այդտեղ երթևեկելն անհնար կլինի:
Պետությունը գոնե պարտավոր է նման թաղամասերում ստիպել դպրոցներին ժամերը փոխել, կամ ապահովել երեխաների մուտքը կազմակերպված մի փոքր այլ տեղից: Ոստիկանություն չկա, որ գոնե վերահսկի իրավիճակը, մի օր դժբախտ դեպք է լինելու, որ նոր սկսեն մտածել: Երևանի քաղաքապետ, մի օր առավոտյան ժամերին արի նշյալ հատված ու նայի, թե ձեր տված շինթույլտվությունների արդյունքում ինչ է եղել ու ինչ է լինելու: Պատրաստ եմ «էքսկուրսիա» կազմակերպել»: