Ադրբեջանում բերման է ենթարկվել ավելի քան 200 ցուցարար (լուսանկարներ, տեսանյութ)
ВидеоԱդրբեջանում բերման է ենթարկվել «Ժողովրդական ճակատ» ընդդիմադիր կուսակցության կազմակերպած ակցիայի 204 մասնակից: Բերման ենթարկվածները փորձել են Բաքվում չարտոնված հանրահավաք անցկացնել: Ձերբակալությունների ժամանակ կիրառվել է չափից ավելի ուժ։ Այս մասին հայտնում է Line of Defense կազմակերպությունը։ Ադրբեջանի ՆԳՆ-ից հայտնում են, որ ցուցարարների մեծ մասն ազատ է արձակվել, ցուցարարներից մեկը բերման է ենթարկվել ոստիկանական մեքենան վնասելու համար։
«Кавказский узел»-ը հայտնել է, որ Բաքվի իշխանությունները հրաժարվել են համաձայնեցնել նոյեմբերի 11-ին Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության կողմից հայտարարված ակցիան հավաքների ազատության, քաղբանտարկյալների ազատման, ազատ ընտրությունների անցկացման և ժողովրդավարական բարեփոխումների պահանջներով։ Ընդդիմադիրներն ասել են, որ հանրահավաք են անելու։
«Ոստիկանությունը թույլ չի տա ընդդիմադիրներին հանրահավաք անցկացնել Բաքվում, քանի որ մայրաքաղաքի իշխանությունները դա «անտեղի» են ճանաչել»,-հայտարարել է Ադրբեջանի ՆԳՆ մամուլի ծառայության ղեկավար Զեյնի Հուսեյնովը։
Բողոքի ակցիայի նախօրեին սկսվել են ընդդիմադիրների կանխարգելիչ կալանքները, որոնց սկսվելուց մի քանի րոպե անց մի քանի տասնյակ մարդ բերման է ենթարկվել։