Պելեի դուստրը հայտնել է, որ բրազիլացին վարակվել է կորոնավիրուսով
СпортԲրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Պելեի դուստրը՝ Ֆլավիան, պատմել է հոր առողջական վիճակի մասին.
«Շուրջ 3 շաբաթ առաջ նա վարակվեց կորոնավիրուսով: Պատվաստվել էր, ստացել էր բոլոր ներարկումներըմ բայց քաղցկեղի բուժման և քիմիոթերապաների պատճառով նրա օրգանիզմը թույլ է, արդյունքում թոքերի բորբոքում ստացավ: Թոքերի բորբոքման պատճառով նա տեղափոխվեց հիվանդանոց: Այնտեղ նա օգնություն է ստանում, բայց չի գտնվում վերականդանացման բաժանմունքում: Նա կյանքը վտանգված չէ: Երբ մարդ հիվանդ է, ավելի լավ է՝ գտնվի հիվանդանոցում,-հայտնում է armsport-ը։
Հիվանդանոցում ասում են, թե նրան պալիատիվ օգնություն են ցուցաբերում, բայց դա այդպես չէ: Մենք չենք ցանկանում, որ այդ օրը գա: Իհարկե, մի օր դա տեղի կունենա, բայց հիմա պետք չէ խուճապի մատնվել և անհանգստանալ, քանի որ հիմա այդ պահը չէ: Նա ցավեր չունի, քանի որ քաղցկեղի այդ տեսակը ցավ չի պատճառում:
Հայրս դիտեց Բրազիլիայի հավաքականի առաջին խաղն աշխարհի առաջնությունում: Մենք խաղը միասին նայեցինք, շատ զվարճալի էր»,- նախկին ֆուտբոլիստի դստեր խոսքերն է փոխանցում Globo Esporte-ն:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Պելեն չի արձագանքում քիմիոթերապիային, և նրանք պալիատիվ օգնություն են ցուցաբերում, որը նախատեսված է մարդու կյանքի վերջին օրերին ցավերը մեղմացնելու համար: Անձամբ բրազիլացին հայտարարությամբ էր հանդես եկել և երկրպագուներին հորդորել չանհանգստանալ իր համար: Բժիշկներն ավելի ուշ հայտնեցին, որ նրա վիճակը կայունացել է: