Բենզեման խոսել է Աշխարհի առաջնության եզրափակիչին մասնակցելու հնարավորության մասին
СпортՖրանսիայի հավաքականի հարձակվող Կարիմ Բենզեման մեկնաբանել է լուրերն այն մասին, որ կարող է մասնակցել ԱԱ-2022-ի եզրափակչի Արգենտինայի դեմ խաղում, գրում է sport-express-ը։
34-ամյա ֆրանսիացին մրցաշարի մեկնարկից առաջ վնասվածք էր ստացել, սակայն նրան այլ խաղացողի հայտում չեն փոխել, ուստի տեսականորեն նա կարող է խաղադաշտ դուրս գալ, քանի որ ապաքինվել է վնասվածքից։
«Ինձ դա չի հետաքրքրում»,- գրել է Բենզեման սոցիալական ցանցերում իր լուսանկարին կից։
ԱԱ-2022-ի եզրափակչում Ֆրանսիան կհանդիպի Արգենտինայի հետ։ Հանդիպումը կկայանա կիրակի օրը՝ դեկտեմբերի 18-ին։