Բենզեման կարող է վերադառնալ Ֆրանսիայի հավաքական
СпортՄադրիդի «Ռեալի» հարձակվող Քարիմ Բենզեման, ով ավելի վաղ հայտարարել էր Ֆրանսիայի հավաքականում կարիերան ավարտելու մասին, կարող է փոխել իր կարծիքը։ Այս մասին հայտնում է Footmercato-ն։
Աղբյուրի համաձայն՝ Բենզեման կարող է վերադառնալ հավաքական, եթե նրա գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը լքի իր պաշտոնը, իսկ նրա տեղը զբաղեցնի Զինեդին Զիդանը, ում հետ հարձակվողը նախկինում աշխատել է Մադրիդի «Ռեալում»։
Դեշամի ապագան հավաքականում կորոշվի առաջիկա շաբաթների ընթացքում։ 2023 թվականի հունվարին մասնագետը կհանդիպի Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության հետ։
Բենզեման իր նորամուտը Ֆրանսիայի հավաքականում նշել է 2007 թվականին։ Երիտասարդական հավաքականի կազմում նա դարձել է Եվրոպայի չեմպիոն մինչեւ 17 տարեկան խաղացողների մեջ։ Հարձակվողը նաև մերժել է Ալժիրի հավաքականում խաղալու առաջարկը՝ չնայած այն բանին, որ նրա ծնողներն այնտեղից են։
2015 թվականին նա հեռացվել էր ազգային հավաքականի խաղերից՝ Մաթյո Վալբուենայի շանտաժի հետ կապված սկանդալի պատճառով։ Հարձակվողը բաց է թողել աշխարհի վերջին երկու առաջնությունները։
Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակի» սեփականատերը ազգային հավաքականի հետ մեկնեց Քաթար, սակայն մարզման ժամանակ վնասվածք ստացավ, որից հետո վերադարձավ հայրենիք։ Դեշամը նրան փոխարինելու համար մեկ այլ ֆուտբոլիստի չի հրավիրել թիմ։