Ռոնալդոն հիացել է ԱԱ-2022-ում Մեսսիի խաղով
СпортԲրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդոն մեկնաբանել է Արգենտինայի հավաքականի հաղթանակը ԱԱ-2022-ում, նրա խոսքերը փոխանցում է Apostagolos-ը։
«Մեսին շատ հիանալի պահեր ունեցավ առաջնությունում, նա մի քանի անգամ փրկեց իր երկիրը։ Նա շատ հմտորեն է շարժվում գծերի արանքով, և երբ մոտենում է ուրիշի տուգանային հրապարակին, նրան կանգնեցնելը գրեթե անհնար է։ Նա արժանի է չեմպիոնությանը»,- ասել է Ռոնալդոն։
Դեկտեմբերի 18-ին աշխարհի առաջնության եզրափակիչում Արգենտինայի հավաքականը հաղթեց Ֆրանսիայի հավաքականին։ 35-ամյա Մեսիի համար սա առաջին Աշխարհի գավաթի տիտղոսն է իր կարիերայում։
Մեսին յոթ խաղում խփել է յոթ գոլ (չորսը՝ 11 մետրանոցներով) և կատարել երեք գոլային փոխանցում։ Նա դարձավ մրցաշարի լավագույն խաղացող։