Ստախոս կա քաղաքում. Արթուր Ղազինյան
БлогосфераԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ նշելով. որ ստախոս կա քաղաքում։
«Արմեն Գրիգորյանն հայտարարում է, որ Ռուսաստանը ստիպում է Հայաստանին միանալ Ռուսաստան-Բելորուս միութենական պետությանը:
Անդրանիկ Քոչարյանը հաջորդ օրը հայտարարում է, որ Գրիգորյանը ստում էր, ուղիղ ճնշումներ չկան իսկ միութենական պետությանը միանալու հարցը քննարկվել է դեռ 90-ականների կեսերին:
Ով է՞ ստում, Արմեն Գրիգորյանը, թե՞ Անդրանիկ Քոչարյանը, պետք է պարզեն իրենց մեջ, բայց պարզելուց հետո նրանցից մեկը պետք է հրաժարական տա, քանի որ նման ստերը կարող են գոյաբանական սպառնալիք դառնալ Հայաստանի համար և արժենալ հարյուրավոր երիտասարդ կյանքեր»,- գրել է Ղազինյանը։