Հայտնի է՝ երբ «Ալ-Նասրը» կներկայացնի Ռոնալդուին
СпортՊորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն միացել է սաուդյան «Ալ-Նասր» ակումբին։ Այս մասին հայտնում է Al Arabiya-ն։
Ըստ պարբերականի՝ 37-ամյա հարձակվողն արդեն պայմանագիր է կնքել թիմի հետ։ Նշվում է, որ համաձայնագիրը հաշվարկված է մինչև 2025 թվականի ամառ։
Դեկտեմբերի 5-ին հաղորդվեց, որ Ռոնալդուն կմիանա «Ալ-Նասրին» 2023 թվականի հունվարին: Ակումբը հարձակվողին խոստացել է տարեկան 200 միլիոն եվրո աշխատավարձ։ Հաղորդվում էր, որ Ռոնալդուն առաջին երկուսուկես տարին կանցկացնի որպես խաղացող, այնուհետև կդառնա Սաուդյան Արաբիայի դեսպանը՝ Եգիպտոսի և Հունաստանի հետ համատեղ հայտ ներկայացնելու 2030 թվականի աշխարհի առաջնությունն ընդունելու համար:
Նոյեմբերի 22-ին «Մանչեսթեր Յունայթեդը», որի կազմում Ռոնալդուն հանդես է գալիս 2021 թվականից, պաշտոնապես հայտարարեց հարձակվողի հետ կողմերի փոխադարձ համաձայնությամբ պայմանագիրը խզելու մասին։ Մինչ այդ ֆուտբոլիստը «Մանչեսթեր Յունայթեդին» մեղադրել էր դավաճանության մեջ և ասել, որ չի հարգում «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագին։