Լոպեսն ափսոսանք է հայտնել, որ չի համբուրվել Մադոննայի ու Սփիրսի հետ
Фотографии![Լոպեսն ափսոսանք է հայտնել, որ չի համբուրվել Մադոննայի ու Սփիրսի հետ](/timthumb.php?src=disc/18-01-23/1dc658d32ef262e3d3c5f2742cd738e3.jpg&w=780)
Ջենիֆեր Լոպեսն ասել է, որ պետք է համբուրեր Մադոննային և Բրիթնի Սփիրսին 2003 թվականին MTV Video Music Awards-ի ժամանակ։ Այս մասին նա խոսել է E! News-ին տված հարցազրույցում։
Ջենիֆեր Լոպեսի խոսքով՝ ինքը պետք է մասնակցեր Մադոննայի և Բրիթնի Սփիրսի ելույթին MTV VMA-ում 2003 թվականին։ Սակայն քանի որ նա այդ ժամանակ զբաղված էր ֆիլմի նկարահանումներով, նրան փոխարինեց Քրիստինա Ագիլերան։
«Ես ֆիլմ էի նկարահանում Կանադայում և հանդիպեցի Մադոննային և Բրիթնիին: Ես չէի կարող հրաժարվել ֆիլմի նկարահանումից, ուստի նրանք Քրիստինային խնդրեցին անել դա: Ես Մադոննայի մեծ երկրպագուն եմ և միշտ եղել եմ»,- ասել է Լոպեսը։
![](disc/18-01-23/b07063b26177b0a9c0116bace8df00c6.jpg)
![](disc/18-01-23/59fa5fc12b93f14a1bb49f007dd93b81.jpg)
![](disc/18-01-23/c014c04c1a97f7bed511770aa9e9f39c.jpg)
![](disc/18-01-23/ed94ac8acdc53de48e3e414f3c1ab80a.jpg)
![](banners/armflix.jpg)