Լիբանանի հայերը բողոքի ակցիա են իրականացրել՝ դատապարտելով Ադրբեջանի ահաբեկչական քաղաքականությունը
ОбществоԼիբանանի հայերը հունվարի 25-ին բողոքի ակցիա են իրականացնում ընդդեմ Ադրբեջանի: Այստեղ են ազգային վարժարանի սաները, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության հոգեւոր հայրերը: ներկաները նշում են, որ եկել են զորակցելու Արցախին եւ կոչ են անում բոլորին ոտքի կանգնել:
Ակցիայի մասնակիցների ձեռքին կան բազմաթիվ Հայաստանի ու Արցախի դրոշներ, նաեւ պաստառներ՝ հետեւյալ գրառումներով. «Մեկ բռունցք՝ ընդդեմ Արցախի նկատմամբ ոտնձգության», «Artsakh strong», «Ոչ էթնիկ զտումների Ադրբեջանի քաղաքականությանը», «Դադարեցրեք Արցախի հայերի ոչնչացումը», «Բոլորս Արցախի հետ», «Արցախը Հայաստան է», «Դադարեցրեք Արցախի շրջափակումը», «Մենք արցախցիների կողքին ենք»:
Ցույցի մասնակիցները վանկարկում էին «Արցախը մերն է», «Արցախը չենք հանձնի», «Արցախը ծնկի չի գա», «Միասին Արցախի կողքին», «Չենք մոռանա, չեն ների, չենք զիջի»: