«Իրանում մոտ 40 միլիոն ադրբեջանցիներ ռեժիմի գերի են»․ Փաշազադե
ИранԿովկասի մուսուլմանների վարչության նախագահ շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումից հետո մտափոխվել է եւ «հրաժարվել» Իրանի հետ եղբայրությունից։
Հիշեցնենք, որ օրերս Փաշազադեն պնդում էր, թե Իրանը Ադրբեջանի եղբայրն է, բայց, ցավոք, կա Իրանի ևս մեկ եղբայր՝ Հայաստանը»։
«Մենք դատապարտում ենք Իրանում Ադրբեջանի դեսպանատան մոտ տեղի ունեցած ահաբեկչությունը։ Այսօր իրենց ցավակցություններն են հայտնել մեր երկրի բոլոր կրոնների ներկայացուցիչները։ Սա վկայում է Ադրբեջանում հանդուրժողականության և ազգային միասնության առկայության մասին։ Նահատակ ենք բերել Իրանից, որին եղբայրական ենք համարել։ Հիմա մենք գիտենք, որ նրանք մեր եղբայրները չեն, նրանք Հայաստանի եղբայրներն են։ Ինչպես հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը, տեղի ունեցած իրադարձությունը ահաբեկչական գործողություն է։ Գործը պետք է մանրակրկիտ հետաքննվի, և աշխարհը պետք է իմանա ճշմարտությունը։ Իրանում մոտ 40 միլիոն ադրբեջանցիներ ռեժիմի գերի են»,- ասել է Փաշազադեն։