ՀՀ-ի և Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների միջև հանդիպումներին փոխադարձ այցերի պայմանավորվածություն չկա․ Ռուբեն Ռուբինյան
Турция![ՀՀ-ի և Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների միջև հանդիպումներին փոխադարձ այցերի պայմանավորվածություն չկա․ Ռուբեն Ռուբինյան](/timthumb.php?src=disc/15-02-23/627bdbf924a0dc2514e8904ef87aa997.jpg&w=780)
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանն ամփոփել է Անկարայում Հայաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հանդիպման արդյունքները:
«Այսօր ես և Արարատ Միրզոյանն այցելել ենք Անկարա և հանդիպել ենք Թուրքիայի արտաքին գործերի նախարարին: Այնտեղ ֆիքսվեց, որ համատեղ ջանքերով կվերականգնվի Անիի կամուրջը, որի մի մասը գտնվում է Հայաստանում, մյուս մասը Թուրքիայում»,- ասաց Ռուբինյանը:
«Արմենպրես»-ի հարցին՝ նախանշված ե՞ն, թե առաջիկայում ինչ հանդիպումներ են լինելու, Ռուբինյանը պատասխանեց. «Ոչ, այս պահին ոչ»:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
![](banners/armflix.jpg)