Մարկ Ուոլբերգը վաճառում է իր առանձնատունը՝ 55 միլիոն դոլարով
ДругоеԴերասան Մարկ Ուոլբերգը վաճառել է Բևերլի Հիլզում գտնվող իր առանձնատունը 55 միլիոն դոլարով, ինչը 32,5 միլիոն դոլարով պակաս է 2022 թվականի ապրիլին՝ 87,5 միլիոն դոլար սկզբնական գնից։ Գնորդի անունը չի նշվում։ Այդ մասին գրում է The New York Post-ը։
2,8 հազար քմ մակերեսով առանձնատունն ունի 12 ննջասենյակ և 20 լոգասենյակ։ Այն գտնվում է 25 հազար քմ մակերեսով փակ տարածքում։
Ուոլբերգը հողատարածքը գնել է 2009 թվականին 8,25 միլիոն դոլարով և հինգ տարի է ծախսել իր կնոջ՝ Ռեա Դուրհեմի հետ միջերկրածովյան ոճով առանձնատուն կառուցելու համար: Տարածքն այժմ ներառում է ֆիթնես կենտրոն, թենիսի կորտ, տնային կինոթատրոն, այգիներ, հինգ անցքերով գոլֆի դաշտ, սքեյթ այգի և լողավազան:
Հայտնի ճարտարապետ Ռիչարդ Լանդրիի կողմից նախագծված առանձնատունն ունի երկհարկանի նախասրահ, աշխատողների համար նախատեսված սենյակներ, գինու մառան և համտեսի սենյակ:
Տան վաճառքը հաջորդել է Ուոլբերգի հայտարարությանը, որ ինքը Կալիֆորնիայից տեղափոխվել է Նևադա:
«Ես ուզում եմ տնից աշխատել: Ես շատ տարիներ առաջ տեղափոխվեցի Կալիֆորնիա՝ զբաղվելու դերասանությամբ, և ամբողջ ժամանակ, երբ այնտեղ էի, նկարահանվեցի ընդամենը մի քանի ֆիլմերում», - ասել է դերասանը անցյալ տարի The Talk-ի մի դրվագում: