Թուրքիայում հերթական երկրաշարժն է տեղի ունեցել
Турция![Թուրքիայում հերթական երկրաշարժն է տեղի ունեցել](/timthumb.php?src=disc/27-02-23/157736aecffcc9ac1d23841522c630af.jpg&w=780)
Թուրքիայի Ադիյաման քաղաքում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։
Այս մասին հայտնում է Թուրքիայի կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների կանխարգելման եւ հետեւանքների վերացման գրասենյակը (AFAD)։
Տվյալների համաձայն՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Գելբաշի շրջանում։ Օջախը գտնվել է 7,3 կմ խորության վրա։
Ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան։
![](banners/armflix.jpg)