Queen-ի կիթառահարը Չարլզ III-ից ասպետի կոչում է ստացել
Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը ասպետի կոչում է շնորհել Queen ռոք խմբի հիմնադիրներից մեկին՝ 75-ամյա կիթառահար Բրայան Մեյին։ Արարողությունը տեղի է ունեցել Բուքինգհեմյան պալատում։ Այս մասին գրում է «Կոմերսանտ»-ը։
Կոչումը շնորհվել է երաժշտության, աստղաֆիզիկայի և վայրի կենդանիների պաշտպանության բնագավառներում ունեցած նրա ձեռքբերումների համար։ Այժմ նա և երաժշտի կինը՝ բրիտանացի դերասանուհի Անիտա Դոբսոնը, պաշտոնապես կոչվելու են Սըր և Լեդի Մեյ։
Այն, որ Մեյին շնորհվելու է ասպետի բակալավրի կոչում, հայտնի դարձավ դեռևս դեկտեմբերին, այնուհետև համապատասխան փաստաթուղթը հայտնվեց բրիտանական կառավարության կայքում։ Հստակեցվել է, որ կիթառահարն այդ կոչմանն արժանացել է ոչ միայն իր երաժշտական գործունեության, այլ նաև աստղաֆիզիկոսի աշխատանքի, վայրի կենդանիների պաշտպանության համար։
Մեյը Queen ռոք խմբի հիմնադիր անդամներից է։ Բացի այդ, նա համահեղինակել է The Show Must Go On, We Will Rock You և այլ հայտնի երգեր։