Թալիբներն արգելել են Աֆղանստանում կանեփի աճեցումը
Мир«Թալիբան» շարժման ղեկավար Հայբաթուլլա Ախունդզադան արգելել է կանեփի աճեցումն Աֆղանստանում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Սոցցանցերում հրապարակված հայտարարության մեջ արգելք է դրվում կանեփի աճեցման վրա՝ երկրի բոլոր քաղաքացիների համար։ Օրենքի խախտման դեպքում խոստացել են ոչնչացնել բույսը։ Ընդ որում, իրավախախտները համապատասխան մարմինների կողմից կփոխանցվեն դատարանին՝ շարիաթի օրենքներին համապատասխան պատժվելու համար։