Պուտինը հաղթանակի կապակցությամբ շնորհավորել է բռնցքամարտիկ Դեմուրչյանին
Спорт![Պուտինը հաղթանակի կապակցությամբ շնորհավորել է բռնցքամարտիկ Դեմուրչյանին](/timthumb.php?src=disc/27-03-23/37ea6d2276f7b74d586db3db5a921419.jpg&w=780)
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Անաստասիա Դեմուրչյանին 2023 թվականի բռնցքամարտի աշխարհի առաջնությունում տարած հաղթանակի կապակցությամբ, համապատասխան ուղերձը հրապարակվել է Կրեմլի կայքում։
Երկրի ղեկավարը նշել է, որ Դեմուրչյանը Նյու Դելիում կայացած աշխարհի առաջնությունում դրսևորել է վառ առաջնորդական որակներ, վարպետություն և կամք։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ռուսաստանցի մարզուհի Անաստասիա Դեմուրչյանը ոսկե մեդալ է նվաճել Նյու Դելիում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում։
Անապա քաղաքը ներկայացնող հայ մարզուհին մինչեւ 70 կգ քաշայինների եզրափակչում 5:0 հաշվով պարտության է մատնել ավստրալացի Ֆրենսիս Սքոթին։
![](banners/armflix.jpg)