Ծաղկավան գյուղի 85-ամյա բնակչի մոտ լիցքավորված ատրճանակ և փամփուշտներ են հայտնաբերվել
ОбществоՄայիսի 29-ին, ժամը 20.00-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Տավուշի մարզի Ծաղկավան գյուղի մի բնակչի ձեռքին ատրճանակ կա, հնարավոր է՝ վնասի որևէ մեկին։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզային վարչության, Տավուշի բաժնի և պարեկային ծառայության Տավուշի մարզի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ժամը 21.00-ին Վերին Ծաղկավան բնակավայրի 1-ին փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և Տավուշի բաժին է տեղափոխվել 85-ամյա մի տղամարդ: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են թմբուկավոր ատրճանակ՝ լիցքավորված 8 փամփուշտով, և 49 փամփուշտ:
Տղամարդը, հայտնաբերված ատրճանակը, փամփուշտները և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Բերդի քննչական բաժին:
Կատարվում է նախաքննություն: