«Կարոտել եմ»․ Անդրեի հուզիչ հրապարակումը՝ նվիրված Վարդուհի Վարդանյանին
ДосугԻնչպես արդեն հայտնել ենք, այսօր երգչուհի Վարդուհի Վարդանյանի ծննդյան օրն է։
Երգիչ Անդրեն Ինստագրամի իր էջի Stories բաժնում հրապարակել է իր՝ «Իմ երազ» երգից հատված, որը նվիրված է Վարդուհի Վարդանյանի հիշատակին։
«Վարդուհի Վարդանյան, ծնունդդ շնորհավոր։ Դու միշտ ապրում ես իմ սրտում, իմ հարազատ ընկեր, իմ հրեշտակ։ Կարոտել եմ»,- տեսանյութին կից գրել է Անդրեն։
Հիշեցնենք, որ Վարդուհի Վարդանյանը մահացել է 2006 թվականի հոկտեմբերի 15-ին Սևան-Մարտունի մայրուղում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով։