Գնել Սանոսյանը Չինաստանում շրջայց է կատարել «Շանսի-Նաիրիտ» հայ-չինական համատեղ ձեռնարկությունում
ИностранныйՏարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն կատարած այցի շրջանակներում, հայկական պատվիրակության հետ, Չինաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Մանասյանի ուղեկցությամբ, շրջայց են կատարել «Շանսի-Նաիրիտ» հայ-չինական համատեղ ձեռնարկությունում։ Այս մասին տեղեկանում ենք ՏԿԵՆ-ից։
Շրջայցի ընթացքում հայկական պատվիրակությունը ծանոթացել է ձեռնարկության պայմաններին, արտադրության պրոցեսին, զրուցել աշխատակիցների հետ։
Հայկական պատվիրակությանն է ներկայացվել ձեռնարկության առաջիկա զարգացման հեռանկարները։