Այն բաց և մատչելի է ցանկացած ժամկետային զինծառայողի համար. Փաշինյանը՝ «Պաշտպան հայրենյացի» մասին
ВидеоՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքում կիսվել է «Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասնակից Նարեկ Բաղդասարյանի մասին տեսանյութով և կից գրել.
«Նարեկն ու իր նմաններն են մեր բանակի ու պետության ապագան։ 20-ամյա ժամկետային զինծառայող, որ դարձել է պայմանագրային, ու ապրում է իր տանը, ծառայում/աշխատում է բանակում, ստանում է շուրջ 500-600 հազար դրամ աշխատավարձ։ Ինտելեկտուալ է, ֆիզիկապես ամուր, հոգեպես նպատակասլաց ու անկոտրում։ Ու այս ամենը՝ առանց ավելորդ պաթոսի։
Այս ճանապարհը բաց և մատչելի է ցանկացած ժամկետային զինծառայողի համար ու կոչվում է «Պաշտպան հայրենյաց» ծրագիր»։