Արցախից Հայաստան ուղևորվող մեքենաների շարասյունը. ճանապարհին խցանում է առաջացել
НК![Արցախից Հայաստան ուղևորվող մեքենաների շարասյունը. ճանապարհին խցանում է առաջացել](/timthumb.php?src=disc/25-09-23/8a0c4bf2aed4fd034aa08d0860ea263c.jpg&w=780)
Համացանցում լուսանկար է տարածվել, որում երևում է Արցախից Հայաստան ուղևորվող մեքենաների շարասյունը։ Լուսանկարում պարզ երևում է, որ մեքենաների մեծ քանակի պատճառով ճանապարհին խցանում է առաջացել։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանն այսօր ՆԳՆ ղեկավար կազմի հետ անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն, տվել մի շարք հանձնարարականներ և ցուցումներ`դեպի ՀՀ քաղաքացիների անվտանգ երթևեկը կազմակերպելու, ինչպես նաև Արցախում գտնվող մեր հայրենակիցների ներքին անվտանգության, ճանապարհային երթևեկության և հասարակական կարգի պահպանման ուղղությամբ։
Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը և անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներով մարդկանց մեծաքանակ հոսքը դեպի Հայաստանի Հանրապետություն, առաջացրել է խցանումներ։
![](banners/armflix.jpg)