Կյանքից հեռացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Մուրադ Հակոբյանը
Наука и культура![Կյանքից հեռացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Մուրադ Հակոբյանը](/timthumb.php?src=disc/03-10-23/6d7af6993ce9d10251211f455ccab900.jpg&w=780)
Կյանքից անժամանակ հեռացել է հայ մշակույթի նվիրյալ, ՀՀ ԶՈՒ «Սարդարապատ» պարի պետական անսամբլի գեղ. ղեկավար և հիմնադիր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ՝ Մուրադ Մակեդոնի Հակոբյանը։Հայտնում են «Սարդարապատ» պարարվեստի դպրոցի ֆեյսբուքյան էջում:
«Սրտի կսկիծով և մեծ ցավով տեղեկացնում ենք, որ կյանքից անժամանակ հեռացել է հայ մշակույթի նվիրյալ, ՀՀ ԶՈՒ «Սարդարապատ» պարի պետական անսամբլի գեղ. ղեկավար և հիմնադիր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ՝ Մուրադ Մակեդոնի Հակոբյանը։
Նա իր ողջ կյանքը նվիրեց պարարվեստին, ազգային ոգով և հայրենասիրությամբ կրթեց և դաստիրակեց բազում սերունդների՝ փոխանցելով իր անկրկնելի և ուրույն ձեռագիրը, որը միշտ կմնա հայ պարավեստում և կփոխանցվի գալիք սերունդներին, որպես հայ մշակույթի յուրահատուկ մի մաս։
Միշտ վառ կպահենք Ձեր անունը իրական հայ, մշակույթի անմնացորդ նվիրյալ, մեր սիրելի ընկեր Մուրադ»։
![](banners/armflix.jpg)