Ամերիկուհին ամուսնացել է ինքն իր հետ
ДругоеԱմերիկուհի Սառա Ուիլկինսոնն ինքն իր հետ ամուսնության արարողություն է կազմակերպել։ Նրա պատմությամբ կիսվել է The Sun-ը։
Ինչպես ասել է 42-ամյա Ուիլկինսոնը, ինքը միշտ երազել է գեղեցիկ հարսանեկան արարողության մասին։
«Ես այն կանանցից եմ, ովքեր մանկուց երազել են ամուսնության մասին։ Երբ փոքր էի, հարսնացու էի խաղում. հագնում էի վարագույրից պատրաստված քող և գլխիս պլաստմասե թագ դնում: 15 տարեկանից գիտեի, որ կունենամ երկվորյակ տղաներ կամ եռյակ աղջիկներ, իսկ ես ու ամուսինս կապրենք գեղեցիկ տանը՝ շրջապատված ձյունաճերմակ ցանկապատով»,- կիսվել է ամերիկուհին։
Կնոջ միակ երկարաժամկետ հարաբերություններն սկսվել են 28 տարեկանում և տևել չորս տարի: Այդ ժամանակից ի վեր կինը զուգընկեր է փնտրում, և ինչ-որ պահի, հուսահատ լինելով իր սիրուն հանդիպելուց, որոշել է ամուսնանալ ինքն իր հետ։
Նա ինքն իր համար գնել է նշանադրության ադամանդե մատանի և կազմակերպել երեկույթ իր ընկերների համար։ 80 հյուրերի ներկայությամբ կինը երդվել է սիրել ու հոգ տանել իր մասին։ Ընդհանուր առմամբ, շքեղ տոնակատարության վրա ամերիկուհին ծախսել է ավելի քան 12 հազար դոլար։