Կարևոր է, որ Հայաստանը և Ադրբեջանը հավատարիմ մնան դրական և համաձայնեցված օրակարգին․ Կլաար
Блогосфера![Կարևոր է, որ Հայաստանը և Ադրբեջանը հավատարիմ մնան դրական և համաձայնեցված օրակարգին․ Կլաար](/timthumb.php?src=disc/13-10-23/641cc1f9a3f7a0ac5c7fe0cc18a86a81.jpg&w=780)
Վերադարձել եմ Բաքվից և Երևանից, որտեղ քննարկել եմ համապարփակ կարգավորմանն ուղղված հետագա քայլերը։ Կարևոր է, որ Հայաստանը և Ադրբեջանը հավատարիմ մնան դրական և համաձայնեցված օրակարգին, այդ մասին թվիթերյան (X) էջում գրել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը․
«Սպասենք, որ այս փոխգործակցությունը հաստատվի ամսվա վերջին Բրյուսելում կայանալիք բարձր մակարդակի հանդիպման ժամանակ»,-նշել է նա։
![](banners/armflix.jpg)