Լուվրում ռումբի առկայության մասին տեղեկության ֆոնին՝ Ֆրանսիայում «ահաբեկչական հարձակման վտանգի» ռեժիմ է մտցվել
Наука и культура![Լուվրում ռումբի առկայության մասին տեղեկության ֆոնին՝ Ֆրանսիայում «ահաբեկչական հարձակման վտանգի» ռեժիմ է մտցվել](/timthumb.php?src=disc/14-10-23/3fdc1ccf1e8f8a524374023bad8507ef.jpg&w=780)
Ֆրանսիայի ամենամեծ թանգարաններից մեկը՝ Լուվրը, շաբաթ օրը փակ է այցելուների համար ռումբի մասին հաղորդագրություններից հետո: Այս մասին հայտնում է BFMTV հեռուստաալիքը։
Թանգարանի այցելուները շտապ տարհանվել են, ոստիկանությունը շրջափակել է այն, կատարվում է հետաքննություն։
Թանգարանի մամուլի ծառայությունից հայտնել են, որ աշխատանքների դադարեցումը պայմանավորված է «թանգարանին ու այցելուներին սպառնացող վտանգի մասին նախազգուշացնող գրավոր հաղորդագրություն ստանալու պատճառով»։
Ֆրանսիայում մտցվել է «ահաբեկչական հարձակման վտանգի» սպառնալիքի մակարդակ, որն առավելագույնն է այն երեքից, որը նախատեսված է գործող Վիգիպիրատ հակաահաբեկչական ծրագրով։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրամանով՝ հանրապետության քաղաքների փողոցներում կարգուկանոն պահպանելու համար կտեղակայվի 7 հազար զինվորական, ինչը սովորականից երկու անգամ ավելին է։
![](banners/armflix.jpg)