Մակրոնն ու Սունակը հանդես են եկել Գազային հրատապ օգնության օգտին
МирՄեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, հայտնում է բրիտանական կառավարության կայքը։ Ինչպես նշվում է թագավորության վարչապետի մամուլի ծառայությունում, զրույցի ընթացքում կողմերը քննարկել են Գազայի հատվածում Համասի դեմ Իսրայելի ռազմական գործողության ընդլայնումը։
«Առաջնորդներն ընդգծել են Գազային հրատապ հումանիտար օգնություն տրամադրելու կարևորությունը։ Նրանք պայմանավորվել են համատեղ աշխատել ինչպես անհրաժեշտ սննդով, վառելիքով, ջրով և դեղորայքով ապահովելու համար, այնպես էլ օտարերկրյա քաղաքացիներին տարհանելու համար: Նրանք իրենց ընդհանուր մտահոգությունն են հայտնել ավելի լայն տարածաշրջանում, մասնավորապես՝ Հորդանան գետի Արևմտյան ափին էսկալացիայի վտանգի առնչությամբ»,-ասված է հայտարարության մեջ։
Սունակի մամուլի ծառայությունը հավելել է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետն ու Մակրոնը միմյանց տեղեկացրել են պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման պայմաններում մերձավորարևելյան առաջնորդների հետ իրենց շփումների մասին։