Չեչնիայում դեմ են արտահայտվել հակաիսրայելական գործողություններին Կովկասում
ВидеоՉեչնիայի ազգային քաղաքականության նախարար Ախմեդ Դուդաևը դեմ է արտահայտվել Կովկասում հակասեմական գործողություններին՝ ասելով, որ անհնար է Իսրայելի հանցավոր ղեկավարության գործողությունները պրոյեկտել բոլոր հրեաների վրա։
Նա իր տեսաուղերձը հրապարակել է Telegram ալիքում։
«Չեչեններն անմիջականորեն զգացին ռազմական հակամարտությունների հետևանքները, երբ ամբողջ երկրում սկսեցին բոլորին որպես ավազակ պիտակավորել,-ընդգծել է Դուդաևը:
Նա նշել է, որ Չեչնիայում ապրում են գրեթե 90 ազգությունների ներկայացուցիչներ։ Նրա խոսքով՝ բոլորը գտնվում են Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի պաշտպանության ներքո։
Մանրամասները՝ տեսանյութում։