Իրաքի նախագահը և երկրում ՀՀ դեսպանը անդրադարձ են կատարել երկկողմ օրակարգի կարևոր հարցերին
ИностранныйՆոյեմբերի 2-ին Իրաքում ՀՀ նորանշանակ դեսպան Միսակ Բալասանյանն իր հավատարմագրերն է հանձնել Իրաքի Հանրապետության նախագահ Աբդուլ Լատիֆ Ռաշիդին:
Շնորհավորելով ՀՀ դեսպանին բարձր պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ նախագահ Աբդուլ Ռաշիդը հաջողություն է մաղթել նրան իր կարևոր առաքելության մեջ:
Նախագահին ուղղված իր շնորհակալական խոսքում դեսպան Միսակ Բալասանյանը նշել է, որ կգործադրի հնարավոր ջանքերը՝ հայ-իրաքյան բարեկամական հարաբերություններն էլ ավելի ամրապնդելու և հարստացնելու ուղղությամբ:
Հանդիպմանը անդրադարձ է կատարվել երկկողմ օրակարգի կարևոր հարցերին, ինչպես նաև առաջիկայում ակնկսլվող բարձրաստիճան փոխայցելություններին:
Նախորդ օրը՝ նոյեմբերի 1-ին, Միսակ Բալասանյանը հավատարմագրերի պատճեններն է հանձնել Իրաքի ԱԳ նախարար Ֆուադ Հուսեյնին: