Իսրայելին աջակցող երկրները մեղսակից են պաղեստինցիների դեմ կատարված հանցագործություններին․ Ռաիսի
Всемирная прессаԻսրայելին աջակցողները մեղսակից են պաղեստինցիների դեմ կատարված հանցագործություններին։ Այս մասին Թեհրանում Իրակի վարչապետ Մուհամմեդ ալ Սուդանիի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին, գրում է Tasnim գործակալությունը։
««Յուրաքանչյուր ոք, ով աջակցում է Իսրայելին, մեղսակից է պաղեստինցիների դեմ հանցագործություններին», - ընդգծել է Ռաիսին: Նա նաև հավելել է, որ ԱՄՆ օգնությունը, այդ թվում՝ զենքի մատակարարման տեսքով, Իսրայելին թույլ է տալիս ավելի համարձակ գործել։