Բայդենը նախազգուշացրել է Իրանին
ИранԱնհրաժեշտության դեպքում ԱՄՆ-ը կրկին հարվածներ կհասցնի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հետ կապված թիրախներին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, փոխանցում է Reuters-ը։
Պետության ղեկավարի խոսքով՝ ԱՄՆ-ն նոր հարվածներ կհասցնի այն խմբավորումներին, որոնց, Վաշինգտոնի կարծիքով, աջակցում է Իրանը։
Նախօրեին Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել էր, որ ամերիկյան ուժերը հարվածել են Սիրիայում գտնվող օբյեկտին, որը, ըստ նրանց, օգտագործվում էր Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի և նրա հետ կապված խմբերի կողմից: