Հավանության է արժանացել Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների ծրագիրը
Наука и культура![Հավանության է արժանացել Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների ծրագիրը](/timthumb.php?src=disc/30-11-23/9da3b2496f9863b6b6b108790642cfb0.jpg&w=780)
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ այսօր ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել վերոնշյալ հանձնաժողովի երկրորդ նիստը:
Նախորդ նիստում ներկայացված առաջարկությունների և դիտարկումների հիման վրա, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է աշխարհահռչակ շանսոնյեի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների ծրագիրը, որը նախատեսվում է իրականացնել 2024 թվականին:
Ծավալված քննարկումների արդյունքում այն արժանացել է հանձնաժողովի հավանությանը:
Արայիկ Հարությունյանը հանձնարարել է բոլոր ներգրավված կառույցներին ծրագրով սահմանված ժամանակացույցին համապատասխան շարունակել նախապատրաստական աշխատանքները, հստակեցնել անելիքները, բարձրացված հարցերի շուրջ կազմակերպել քննարկումներ և առաջարկվող լուծումները ներկայացնել հաջորդ նիստին:
![](banners/armflix.jpg)