ԱՄՆ-ն արտահանման սահմանափակումներ է մտցրել երեք հայկական ընկերությունների նկատմամբ․ «ՌԻԱ Նովոստի»
ЭкономикаԱՄՆ-ն արտահանման սահմանափակումներ է սահմանել Ռուսաստանից 28 կազմակերպությունների, ինչպես նաև Հայաստանից, Բելառուսից, Չինաստանից և այլ երկրներից մի շարք ընկերությունների նկատմամբ, ասվում է ԱՄՆ Առևտրի նախարարության հրապարակած փաստաթղթում, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Արտահանման սահմանափակումների ցանկում ներառվել են 28 կազմակերպություններ Ռուսաստանի Դաշնությունից, չորս ընկերություններ` Կիպրոսից, երեքական կազմակերպություններ` Հայաստանից և Բելգիայից, ինչպես նաև մեկական ընկերություն` Բելառուսից, Չինաստանից, Գերմանիայից, Ղազախստանից, Նիդեռլանդներից և ԱՄԷ-ից։
Ռուսական կազմակերպություններից արտահանման սահմանափակումների ցանկում են, մասնավորապես, «Հյուսիս - Արեւմուտք» ավիաընկերությունը, «Էլեկտրոկոմ» ՌԱՀ–ը, «Գեոմիր» ԲԲԸ–ն, «Դրուժբա» ՍՊԸ-ն և այլն: