Time ամսագիրը երգչուհի Թեյլոր Սվիֆթին ճանաչել է «Տարվա մարդ»
ДосугԱմերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթը դարձել է «Տարվա մարդ»՝ ըստ Time ամսագրի։
«Ընտրել մեկին, ով ներկայացնում է մեր մոլորակի ութ միլիարդ մարդկանց, այնքան էլ հեշտ չէ: Մենք ընտրեցինք նրան, ով անձնավորում է ուրախությունը: Նա, ով լույս է բերում աշխարհին: Նա (Թեյլոր Սվիֆթ - խմբ․) ինչպես եղանակը, ամենուր է», - The New York Times-ը մեջբերում է ամսագրի գլխավոր խմբագիր Սեմ Ջեյքոբսը։
Թեյլոր Սվիֆթը ճանաչվել է տարվա մարդ՝ շրջանցելով մյուս հավակնորդներին, այդ թվում՝ Վլադիմիր Պուտինին, Չինաստանի նախագահ Սի Ծինփինին, OpenAI-ի հիմնադիր Սեմ Ալթմանին, Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ին, Բարբիին և հոլիվուդյան դերասանների ու սցենարիստների գործադուլի մասնակիցներին։