Ավարտվեցին «Սիրուց հետո» հեռսուստասերիալի առաջին եթերաշրջանի նկարահանումները Հայաստանում
ДосугԱվարտվեցին «Սիրուց հետո» հեռսուստասերիալի առաջին եթերաշրջանի նկարահանումները Հայաստանում:
Հեռուստասերիալը Հայաստանում հեռարձակվում էր Նոր Հայաստան հեռուստաընկերությամբ, իսկ ԱՄՆ-ում US Armenia հեռուստաընկերության կողմից:
«Սիրուց հետո» հեռսուստասերիալը, ունենալով բարձր դիտելիություն ու վարկանիշ, US Armenia-ի կողմից որոշում կայացվեց, որ այն պարտադիր պետք է ունենա շարունակություն և հեռուստասերիալի 2-րդ ու 3-րդ եթերաշրջանները պետք է նկարահանվեն ԱՄՆ-ում:
Պրոդյուսեր Գոհար Գրիգորյանի խոսքով՝ թիմը նույն կազմով շարունակելու է նկարահանումները: Սցենարի հեղինակն է Անուշ Պետրոսյանը, ռեժիսորը Վարշամ Սաֆրազյանն է, ինչպես նաև թիմին միացել է օպերատոր` Արարատ Շահբազյանը (նույն ինքը` Արո Շահբազյանը):
Գլխավոր դերում, իհարկե, Ավո Ադամյանն է: Ավո Ադամյանը մեզ հետ զրույցում նշեց, որ յուրաքանչյուր նկարահանման օրվան մեծ պատասխանատվությամբ է մոտեցել ու շնորհակալ է նկարահանող անձնակազմին իրեն վստահելու համար: Սիրված եւ պահանջված երգիչ, դերասան, շոումեն Ավո Ադամյանը հեռուստասերիալից մանրամասներ չփոխանցեց, որ հեռուստադիտողը անհամբերությամբ սպասի սիրված հեռուստասերիալին:
Փոխարենը՝ խոստացավ գեղեցիկ սիրո պատմություն, բարդ եւ դրամատիկ իրավիճակներ:
Հեղինակ՝ Արամ Առաքելյան