Հայաստան է այցելել 2.2 մլն զբոսաշրջիկ, երկրի համար բացարձակ ռեկորդ է․ Քերոբյան
ЭкономикаՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը դեկտեմբերի 8-ին մասնակցել է ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի տարեկան ամփոփիչ միջոցառմանը․
«Իր ելույթում նախարար Վահան Քերոբյանը նշել է, որ՝
ՀՀ ԱԺ֊ի քննարկմանն է ներկայացվել Զբոսաշրջության մասին օրենքի նախագիծը, որը նպատակ ունի կանոնակարգել զբոսաշրջության ոլորտը,
վերջին 4 տարիներին Կառավարության կողմից զբոսաշրջության ոլորտում կատարվող ներդրումներն ավելացել են 6,5 անգամ,
այս տարվա 11 ամսվա տվյալներով Հայաստան է այցելել 2.2 մլն զբոսաշրջիկ, որը երկրի համար բացարձակ ռեկորդ է։
Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը ներկայացրել է ոլորտի 2023 թվականի ձեռքբերումները և 2024 թվականին նախատեսվող ծրագրերը»,- հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից։