Չինաստանում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 133-ի (լուսանկարներ)
Фотографии![Չինաստանում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 133-ի (լուսանկարներ)](/timthumb.php?src=disc/20-12-23/5d473857735e0b17407b5aafacc1afc2.jpg&w=780)
Չինաստանի հյուսիս-արևմուտքում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 133-ի։ Չորեքշաբթի՝ դեկտեմբերի 20-ին, այս տվյալները հաղորդել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։
Թարմացված տեղեկատվության համաձայն՝ Գանսու նահանգում զոհերի թիվը 113 է, ևս 20 մարդ մահացած է հայտարարվել հարևան Ցինհայ նահանգում։ Միաժամանակ, ավելացել է վիրավորների թիվը։ Ցինհայում տուժել է առնվազն 198 մարդ, Գանսուում՝ 536-782:
Ինչպես հայտնել ենք, երեկ՝ դեկտեմբերի 19-առավոտյան, Չինաստանում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել։ Օջախը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը Լիուգու գյուղում է եղել՝ Ջիշիշան շրջանի վարչական կենտրոնից մոտ 8 կիլոմետր հեռավորության վրա։
Երկրաշարժի հետևանքով՝ տներ, ճանապարհներ և այլ ենթակառուցվածքային օբյեկտներ են վնասվել։ Մի քանի գյուղերում էլեկտրաէներգիայի և ջրամատակարարման ընդհատումներ են եղել։
![](disc/20-12-23/add4a4e74917472a2f11ec2cd6d0eb41.jpg)
![](disc/20-12-23/d36b8deae3e6b8af5f0d634322ab0d83.jpg)
![](disc/20-12-23/016e058b7c76bca47420aed32e8d0892.jpg)
![](disc/20-12-23/68a077f45a62686986b29cb185382913.jpg)
![](disc/20-12-23/8b8f8c34ac11d712c831930f2fb7d11b.jpg)
![](disc/20-12-23/0132f9ba8d1fa20056c8b7c1dfe6aa64.jpg)
![](disc/20-12-23/758cc76d99471f5539324c87dd5cb4d7.jpg)
![](banners/armflix.jpg)