ՌԴ–ում քաղցկեղով պացիենտներին խեցգետնի պատկերով սրբիչներ են բաժանել
Другое![ՌԴ–ում քաղցկեղով պացիենտներին խեցգետնի պատկերով սրբիչներ են բաժանել](/timthumb.php?src=disc/21-12-23/8a9abef6ff586e19ecc0e8bdebcb51e0.jpg&w=780)
ՌԴ Մագադանում ուռուցքաբանության կենտրոնի պացիենտներին տվել են սրբիչներ, որոնց վրա պատկերված է եղել խեցգետին: Այս մասին հայտնում է Regnum գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ բուժհաստատությունը ձեռք է բերել նոր սրբիչներ՝ կենդանակերպի նշանների, այդ թվում՝ խեցգետնի պատկերներով։ Նման սրբիչներ ստացած պացիենտները դա ծաղրանք են համարել:
Դժգոհ պացիենտների բողոքները հասել են մարզային առողջապահության նախարարություն։ Հաղորդվում է, որ ուռուցքաբանության կենտրոնի ղեկավարությունն արդեն ազատվել է խեցգետնի պատկերով սրբիչներից։
![](banners/armflix.jpg)