Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության համաձայնագրի ձեռքբերման բանակցությունների գործընթացը. Լավրովն ու Աբդոլլահիանը հեռախոսազրույց են ունեցել
Россия![Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության համաձայնագրի ձեռքբերման բանակցությունների գործընթացը. Լավրովն ու Աբդոլլահիանը հեռախոսազրույց են ունեցել](/timthumb.php?src=disc/27-12-23/4aa9c7b46d8a5f3477b98f365f45d151.jpg&w=780)
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ, հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։
Կողմերը քննարկել են առևտրատնտեսական ոլորտում համագործակցությունը, ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի մասին համաձայնագիրը։
Անդրադառնալով Հարավային Կովկասի տարածաշրջանում առկա զարգացումներին՝ Աբդոլլահիանը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության համաձայնագրի ձեռքբերման բանակցությունների գործընթացը և ընդգծել Իրանի Իսլամական Հանրապետության աջակցությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման գործում։
Քննարկվել են նաև երկկողմ, տարածաշրջանային և միջազգային օրակարգի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող արդիական հարցեր:
![](banners/armflix.jpg)