Չինաստանում հայտնաբերվել է բազմապատկման աղյուսակի 2300 տարեկան հնագույն նմուշ
Наука и культураՀնագետները 2300 տարվա չինական դամբարանում հայտնաբերել են բազմապատկման աղյուսակի ամենահին նմուշները։ Այս մասին հայտնում է Arkeonews-ը։
Հայտնագործությունը կատարվել է Ցզինչժոու քաղաքում (Հուբեյ նահանգ): M1093 համարի դամբարանում հայտնաբերվել են հազարավոր բամբուկե թերթեր, որոնց վրա գրված է եղել մաթեմատիկայի, գրականության, անասնաբուծության և բժշկության հետ կապված ավելի քան 30 հազար խորհրդանիշ։ Բամբուկե թերթերը գրելու համար նախատեսված ամենատարածված նյութն էին մինչև թղթի հայտնվելը:
Դրանք թվագրվում են պատերազմող պետությունների ժամանակաշրջանին (մ.թ.ա. 475–221), որն ավարտվում է կայսր Ցին Շի Հուանգի օրոք, ով միավորեց մասնատված Չինաստանը և հիմնեց Ցին դինաստիան։
Մինչ այս հայտնագործությունը՝ ենթադրվում էր, որ բազմապատկման գործողությունների մասին ամենահին գրառումները բամբուկի թիթեղներ են կենտրոնական Հունան նահանգից։ Դրանք մեկ դարով ավելի երիտասարդ են, քան Ջինչժոուում հայտնաբերվածները: