Բլինկենը ժամանել է Իսրայել
Всемирная пресса![Բլինկենը ժամանել է Իսրայել](/timthumb.php?src=disc/09-01-24/c3094c32956f5b1cad566c135ce3bc66.jpg&w=780)
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը ժամանել է Իսրայել՝ քննարկելու Գազայում իրավիճակը, հայտնում է Associated Press-ը։
Երեքշաբթի և չորեքշաբթի Բլինկենը կհանդիպի Իսրայելի և Պաղեստինի ղեկավարության հետ, որոնց հետ կքննարկի Թուրքիայի, Հորդանանի, Քաթարի, ԱՄԷ-ի և Սաուդյան Արաբիայի առաջարկները։
ԱՄՆ պետքարտուղարն իր՝ տարածաշրջան կատարած այցը կավարտի Եգիպտոսի նախագահի հետ հանդիպումով։
Սա Էնթոնի Բլինկենի չորրորդ ուղևորությունն է Մերձավոր Արևելք երեք ամսվա ընթացքում:
Սպիտակ տան գլխավոր նպատակը, ըստ ամերիկացի փորձագետների, Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հակամարտությունը տարածաշրջանային հակամարտության չվերածելն է։
![](banners/armflix.jpg)