Ֆրանսիայում նշանակվել է երկրի պատմության մեջ ամենաերիտասարդ վարչապետը
Всемирная пресса![Ֆրանսիայում նշանակվել է երկրի պատմության մեջ ամենաերիտասարդ վարչապետը](/timthumb.php?src=disc/09-01-24/0214c66761a1f3cea5ec018a237d9380.jpg&w=780)
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հրամանագիր է ստորագրել, որով 34-ամյա Գաբրիել Ատտալը նշանակվել է Ֆրանսիայի վարչապետ: Նա երկրի պատմության մեջ ամենաերիտասարդ վարչապետն է, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Ատտալն զբաղեցնում էր կրթության նախարարի պաշտոնը: Նա Մակրոնի ամենամոտ աջակիցներից է և դիտարկվում է` որպես Մակրոնի պոտենցիալ իրավահաջորդ։
Ատտալը Մակրոնի կուսակցությանն է միացել ստեղծումից անմիջապես հետո՝ 2016-ին, երբ ընդամենը 27 տարեկան էր:
![](banners/armflix.jpg)