Վահան Քերոբյանը գերմանացի գործընկերոջը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
ПолитическиеԷկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հունվարի 18-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում հանդիպել է ԳԴՀ Տնտեսական զարգացման և համագործակցության նախարարության պետքարտուղար Նիլս Աննենի հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանը։
Կողմերը քննարկել են բանակցությունների արդյունքում ձեռքբերված պայմանավորվածություններն ու դրանց իրականացման ընթացքը։
Վահան Քերոբյանը գերմանացի գործընկերոջը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ մատնանշելով ընձեռնվող տնտեսական և կապուղիների զարգացման հնարավորությունները։
Զրույցի ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարարը Նիլս Աննենին ներկայացրել է նաև Գյումրիում «չոր նավահանգստի» կառուցման նախագիծը։