Թրամփը մասնակցել է զոքանչի հուղարկավորության արարողությանը (լուսանկարներ)
ФотографииԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ընտանիքի անդամների հետ մասնակցել է զոքանչի հուղարկավորության արարողությանը, գրում են միջազգայիչն ԶԼՄ-ները։
Արարողությունը տեղի է ունեցել Ֆլորիդայում՝ Փալմ Բիչի եկեղեցում, որտեղ տարիներ առաջ պսակադրվել են Դոնալդ և Մելանյա Թրամփները: Վերջինիս մայրը՝ 78-ամյա Ամալյա Կնավսը, մահացել է հունվարի 9-ին:
Հուղարկավորությանը մասնակցել է մոտ 100 սգավոր, այդ թվում՝ Թրամփների որդիներն ու դուստրերը՝ իրենց ամուսինների ու կանանց հետ:
Մելանյա Թրամփը ելույթ է ունեցել հուզիչ մահախոսականով։