Պուտինը մասնակցել է «Մկրտության լոգանքին»
ФотографииՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր՝ հունվարի 19-ի առավոտյան, Աստվածահայտնության տոնի կապակցությամբ մասնակցել է «Մկրտության լոգանքին»՝
սառցե ավազանի մեջ ընկղմվելով։ Այս մասին հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։
«Նախագահն առավոտյան, ավանդաբար, Աստվածահայտնության տոնի առթիվ սուզվել է սառցե ավազանի մեջ»,- ասել է նա։
Անցյալ տարի Պուտինը, հետևելով ավանդույթին, Մոսկվայի մարզում մասնակցեց Աստվածահայտնության լոգանքին։ Սակայն 2022 թվականին նա որոշեց չմասնակցել դրան՝ համաճարակաբանական պայմանների պատճառով։ Պեսկովը նշել է, որ Աստվածահայտնության լոգանքին մասնակցելը յուրաքանչյուրի անձնական գործն է։