Վահե Ղազարյանը Տավուշում ներկայացրել է քրեական ոստիկանությունում պաշտոնի նշանակվելու պահանջները
Политические![Վահե Ղազարյանը Տավուշում ներկայացրել է քրեական ոստիկանությունում պաշտոնի նշանակվելու պահանջները](/timthumb.php?src=disc/21-01-24/68beeaaf79e7c346703376126b41b381.jpg&w=780)
Հունվարի 20-ին ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչները Տավուշի մարզպետարանում հանդիպում-քննարկում են ունեցել մարզի ոստիկանների և քաղաքացիների հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարությունը:
Նախարար Վահե Ղազարյանը ներկայացրել է ոստիկանության բարեփոխումները, որոնց շրջանակում հայտարարվել է Քրեական ոստիկանությունում պաշտոնի նշանակվելու համար ընդունելություն։
Բանախոսները ներկայացրել են ընդունելության ընթացակարգի և սահմանված չափորոշիչների մասին մանրամասներ։
Հիշեցնենք, որ Քրեական ոստիկանությունում պաշտոնի նշանակվելու համար կարող են դիմել ինչպես գործող ոստիկաններ, այնպես էլ քաղաքացիներ։
Ընդունելության վերջնաժամկետը հունվարի 26-ն է։
![](disc/21-01-24/42b3f02b3393f427f45aa8956213e6e0.jpg)
![](disc/21-01-24/9cda0377807f7aaa967158b8e7fa3423.jpg)
![](disc/21-01-24/bac242deb575e25e53922c4f479f8fb1.jpg)
![](disc/21-01-24/a024d4964b92109fbeb190d0101613f7.jpg)
![](disc/21-01-24/b12f5991e2679127a8176fcef87658d8.jpg)
![](disc/21-01-24/13b401086849fb59a94ac4ce87af57ed.jpg)
![](disc/21-01-24/f40741aac187de8636c319bd4e6f85ab.jpg)
![](banners/armflix.jpg)