Հայտնաբերվել է 54-ամյա տղամարդու դի
ОбществоShamshyan.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հունվարի 22-ին ժամը 22։45-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության 4-րդ ենթակայանից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Նուբարաշեն վարչական շրջանի 12-րդ փողոցի շենքերից մեկի բնակարան, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։