Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 բեռնատար ավտոմեքենա
Чрезвычайный случай![Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 բեռնատար ավտոմեքենա](/timthumb.php?src=disc/26-01-24/632cb7168461f9afe313c56883ef756a.jpg&w=780)
Հունվարի 25-ին, ժամը 17։26-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հալիձոր գյուղի վերջնամասում բեռնատար ավտոմեքենան մերկասառույցի պատճառով արգելափակվել է:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և Շինուհայրի հենակետից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները քարշակման եղանակով արգելափակումից դուրս են բերել 7 բեռնատար ավտոմեքենա:
![](banners/armflix.jpg)