23 տարի առաջ այս օրը Ֆրանսիան ճանաչեց Հայոց ցեղասպանությունը․ դեսպան
Блогосфера23 տարի առաջ այս օրը՝ 2001 թվականի հունվարի 29-ին, Ֆրանսիան ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրառում է արել ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին։
«Հունվարի 29-ին ՝ Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման 23-րդ տարվան, ՀՀ Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակության հետ հարգանքի տուրք մատուցեցինք Հայոց ցեղասպանության հուշահամալիրում»,- գրել է դեսպանը։