Юрий Навоян: грузинская мечта воплощается в жизнь Армения между двух огней: «Паст» В июне 2024 г. в Стамбуле, в отеле Интерконтиненталь состоялась встреча․ информация из турецких источников Молдавский провал повысит «цену» Пашиняна: «Паст» Идеолог «Реальной Армении» и настоящая ... реальность: «Паст» Каковы будут последствия сбора подписей для референдума по вопросу вступления в ЕС? «Паст» Тень западной «демократии»: а кому в Армении запретят избираться? «Паст» Великая Победа-80. Грант Карапетян: «О фронтовых буднях на передовых позициях можно рассказать на несколько томов...» Пашинян пытается продать «антироссийскую политику» Западу подороже: «Паст» ЕС одобрил создание нового санкционного механизма против РФv Архиепископ Баграт: Какой-то представитель Генпрокуратуры готов принять нас в приемной – это форма общения? Россия не вмешивается в дела Армении и Азербайджана: Песков 

Փաշինյանը բացահայտ վա բանկ է գնում՝ «ապամոնտաժելով» Հայաստանի երրորդ Հանրապետությունը

Аналитический

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հարցազրույց էր տվել Հանրային ռադիոյին: Քննարկման առանցքում Հայաստանի անվտանգային միջավայրի առանցքային հայեցակարգային հարցերն էին, Հայաստանի առաջ կանգնած անվտանգային մարտահրավերները, դրանց լուծման ուղիները: Սակայն, հարցազրույցի հիմնական շեշտադրումներից պարզ դարձավ, որ Փաշինյանն այդ բոլոր խնդիրների լուծումը տեսնում է մեկ ճանապարհով՝ Հայաստանի երրորդ հանրապետության ապամոնտաժման միջոցով:

Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը որոշել է բացահայտ վա բանկ գնալ՝ կատարելով թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից առաջ քաշված պահանջները և խմբագրել Անկախության հռչակագիրը: Բանն այն է, որ Հայաստանի խորհրդարանը դեռևս 1989 թ. դեկտեմբերի 1-ին ճանաչել է Արցախի «ինքնորոշման փաստը», 1992 թ. հուլիսի 8-ի որոշմամբ վերահաստատել է իր այդ դիրքորոշումը, և 1995 թ. հուլիսի 5-ին ընդունված Սահմանադրության նախաբանով որպես հիմք է ընդունել Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված համազգային նպատակները, որոնց մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Արցախի ինքնորոշումը, ապա ՀՀ որևէ իշխանություն իրավունք չունի ձեռնարկել որևէ գործողություն, որն ուղղված կլինի Արցախի ինքնորոշման փաստի ժխտմանը: Հայաստանի Հանրապետության կողմից կնքած որևէ նման պայմանագիր կհակասի Հայաստանի Սահմանադրության նախաբանին և Հայաստանի անկախության մասին հռչակագրին: Եվ հենց այդ պատճառով է, որ նոր Սահմանադրությունը Փաշինյանին օդի ու ջրի պես է անհրաժեշտ:

Փաշինյանն իր հարցազրույցի ընթացքում զերծ չի մնացել նաև մի շարք մանիպուլյացիաներից: Դիցուք՝ նա հայտարարում է, որ մինչև չհրաժարվենք Արցախի և Հայաստանի վերամիավորման գաղափարից՝ խաղաղություն չենք ունենալու: Սակայն, ակնհայտ է, որ խաղաղություն չենք ունենալու այնքան ժամանակ, մինչև Հայաստանը միջազգային հարաբերությունների օբյեկտից կրկին չվերածվի սուբյեկտի և չստիպի աշխարհաքաղաքական հիմնական խաղացողներին և Ադրբեջանին՝ հաշվի նստել իր հետ: Մյուս մանիպուլյացիան վերաբերվում էր ՀՀ օրհներգի մեջ թշնամի բառին, որը, ըստ Փաշինյանի, ձևավորում է մեր ազգի նկատմամբ հարևանների ընկալումները: Տեղյա՞կ է արդյոք Փաշինյանը, որ Ադրբեջանի օրհներգն ամբողջությամբ պատերազմի մասին է: Կամ տեղյա՞կ է արդյոք Փաշինյանը, որ իր նորաթուխ դաշնակից Ֆրանսիայի օրհներգը  «Մարսելյեզի» տեքստը մի «սարսափ կինո է», որտեղ հողը ներկվում է արյամբ, ջարդվում են թշնամիների գլուխները, իսկ թշնամիներն էլ սպանում են կանանց և երեխաներին: Մեկ այլ օրինակ՝ Գերմանիայի արդի հիմնից երգում են միայն երրորդ տունը, որովհետև առաջին տան մեջ՝ «Գերմանիան բոլորից վեր է» հայտնի արտահայտությունն է, որը ժամանակի ընթացքում կապվել է նացիզմի հետ: Բայց չնայած դրան, գերմանացիք չեն փոխել բուն հիմնը, նույն երաժշտությունն է, նույն երգն է, միայն թե բաց են թողնում նշված տողերը: Արդյո՞ք չէին կարող պարզապես փոխել, նոր հիմն ստեղծել: Բնականաբար, ով՝ ով, բայց գերմանացիք, որոնք աշխահին տվել են լավագույն արդի կոմպոզիտորներին, հաստատ կարող էին ունենալ նոր հիմն՝ հինը կիսատ-պռատ երգելու փոխարեն: Բայց չնայած նույնիսկ նրան, որ այդ երգը կապվում է նացիզմի հետ, այն գերմանական պատմության, ինքնության մասն է, ու շարունակում է մնալ Գերմանիայի օրհներգը: Հետևաբար Փաշինյանի՝ ՀՀ օրհներգում թշնամի բառի առկայության շահարկումը պարզ մանիպուլյացիա է՝ միտված հայ ազգային ինքնության ոչնչացումը արդարացնելուն:

Ոչ պակաս կարևոր էին նաև Փաշինյանի հարցազրույցի ընթացքում հնչեցրած արտաքին քաղաքական մեսիջները: Ակնհայտ է, որ վարչապետը չի պատրաստվում հրաժարվել արկածախնդիր արտաքին քաղաքականություն վարելուց և Հայաստանը ՌԴ-ից կտրելուց: Ըստ նրա՝ նախկինում մեր պաշտպանական ոլորտի հարաբերությունների 95-97%-ը ՌԴ-ի հետ էր, հիմա այդպես չի կարող լինել՝ և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ պատճառներով։ Ըստ էության, Փաշինյանը ցանկանում է դիվերսիֆիկացնել ռազմատեխնիկական բնույթի հարաբերությունները, սակայն գլխավոր խնդիրը կայանում է նրանում, որ Արևմուտքն այս առումով Հայաստանին գրեթե ոչինչ չի կարող առաջարկել: Ավելին՝ Հարավային Կովկասում ՆԱՏՕ հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի վերջին հարցազրույցից պարզ դարձավ, որ դաշինքը չի պատրաստվում պաշտպանել ՀՀ–ի շահերն ընդդեմ իր անդամ Թուրքիայի: Անգամ եթե Արևմուտքը համաձայներ Հայաստանին զենք մատակարարել՝ դա բավական թանկ էր նստելու ՀՀ–ի բյուջեի վրա, մինչդեռ ՌԴ-ից Հայաստանը զենք ստանում է արտոնյալ պայմաններով: Իսկ ինչ վերաբերվում է ռուսական և արևմտյան զինատեսակների որակական համեմատությանը, ապա ուկրաինական ռազմաճակատում գրեթե յուրաքանչյուր օր ապացուցվում է առաջինի որակական առավելությունը երկրորդի համեմատ:

Ամփոփելով՝ փաստենք, որ Փաշինյանը, տեղի տալով թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջներին, ակնհայտ կերպով պատրաստվում է սահմանադրական հանրաքվեի, որպեսզի հետագայում Արցախի դե-յուրե հանձնումը փաթափի ժողովրդի վզին: Իր օրակարգը նա առաջ է տանում՝ հիմնավորելով, որ հակառակ դեպքում պատերազմն անխուսափելի է, սակայն հասկանալի է, որ ագրեսորին Սահմանադրություն փոխելով չես կանգնեցնի․ հարձակվում են, երբ իրենց առջև թուլություն են տեսնում: Իսկ երրորդ Հանրապետությունն ապամոնտաժող Փաշինյանի իշխանությունը թուլացրել է Հայաստանը, ինչից էլ այսօր լիարժեքորեն օգտվում են մեր հակառակորդները:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Юрий Навоян: грузинская мечта воплощается в жизньАрмения между двух огней: «Паст»В июне 2024 г. в Стамбуле, в отеле Интерконтиненталь состоялась встреча․ информация из турецких источниковМолдавский провал повысит «цену» Пашиняна: «Паст»Идеолог «Реальной Армении» и настоящая ... реальность: «Паст» Каковы будут последствия сбора подписей для референдума по вопросу вступления в ЕС? «Паст» Тень западной «демократии»: а кому в Армении запретят избираться? «Паст»Великая Победа-80. Грант Карапетян: «О фронтовых буднях на передовых позициях можно рассказать на несколько томов...» Пашинян пытается продать «антироссийскую политику» Западу подороже: «Паст» Бизнесмену и меценату Микаелу Варданяну присвоено звание Почетного гражданина общины МасисИз-за пожара на нефтебазе в Феодосии эвакуированы 1047 жителейКурсы валют в АрменииАртур Хачатрян: Личный интерес Пашиняна соответствует государственным интересам АзербайджанаЕС одобрил создание нового санкционного механизма против РФvАлиев заверил в своей приверженности «региональной мирной повестке»Во Флориде эвакуируют миллионы человек в ожидании урагана «Милтон»Начальник полиции РА наградил представителей посольства США медалями «За укрепление сотрудничества»Посольство США в Ереване отреагировало на заявление БортниковаОмбудсмен РА обсудила с директором регионального офиса UNFP демографическую стратегию АрменииАрхиепископ Баграт: Какой-то представитель Генпрокуратуры готов принять нас в приемной – это форма общения?Протестующие пытались сжечь перед зданием генпрокуратуры Армении чучело Никола ПашинянаРоссия не вмешивается в дела Армении и Азербайджана: ПесковАрхиепископ Баграт потребовал возбудить уголовное дело в отношении премьер-министра АрменииБоррель заявил в Европарламенте, что Грузия отдаляется от ЕвросоюзаВ Национальном собрании Франции не прошел вотум недоверия правительству БарньеМы вернулись в Ереван: ПашинянДон Пиппо открыл выставку в Москве։ «Паст» Альберт Налбандян: «Литературная Армения» – может быть, последняя из могиканДве церемонии в «Двине», связанные с представителями элиты, проживающей в России: «Паст»Путин обменялся мнениями с лидерами Армении и Азербайджана с глазу на глаз: ПесковСкончался пациент, перенесший несколько пластических операций в центре «Арткосмед»Министр экономики Армении и посол Германии обсудили вопрос расширения двустороннего сотрудничестваКурсы валют в АрменииBloomberg: польский миллиардер отстранил сыновей от управления компаниейУдар по Харькову: Ранены более 20 человекПутин ждет Пашиняна на саммите БРИКСКуба запросила статус страны-партнера в БРИКСВ Кремле началась встреча Путин - АлиевКобахидзе заявил о важности дальнейшего углубления отношений с Арменией, Азербайджаном и ТурциейПодписание мирного договора развеет все опасения как Армении, так и Азербайджана: МИД АрменииПремьер-министр Пашинян с рабочим отбыл в РФСледующее заседание СМИД СНГ запланировано на 11 апреляПутин проведет неформальное общение с главами стран СНГ: СМИ сообщают о встрече с Пашиняном и АлиевымПожар в «Домусе» потушен Погода в АрменииВ армии Азербайджана начались перестановкиВ Ереван прибудет делегация во главе с руководителем Группы дружбы Венгрия – АрменияПутин в свой день рождения вечером встретится с главами стран СНГ Пашинян поздравил Путина с 72-летиемВыпускник Международной школы «UWC Dilijan» Кенто Сузуки: Армения – мой второй дом
Самое популярное